Փոխնախարարը կոչ է անում զգուշանալ զինծառայողների համար կազմակերպվող դրամահավաքներից

Глобальная атака вируса-вымогателя
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը հիշեցնում է, որ զինծառայողների բուժման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են պետության կողմից՝ համաձայն կառավարության` 2016 թվականի ապրիլի 21–ին ընդունած որոշման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում: Facebook-ում նման արձանագրում է արել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը՝ անդրադառնալով սոցիալական կայքերում տարածում գտած դրամահավաքներին:

Боец спецназа Карабаха Сергей Карапетян на тренировке
«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

«Վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում»,- գրում է փոխնախարարը։

Սիմոնյանը նաև նշում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման ու հետազոտության անհնարինության դեպքում զինծառայողներին օտարերկրյա պետություններ ուղարկելու հետ կապված բոլոր ծախսերը ևս կատարվում են պետության կողմից՝ համաձայն 2016 թվականի ապրիլի 21–ին ընդունված կառավարության որոշման:

Երկրորդ մարտը` հանուն կյանքի. վիրավոր զինծառայողները ժպտում են ու պայքարում. տեսանյութ

Այսպիսով` Գևորգ Սիմոնյանը քաղաքացիներին կոչ է անում դրամահավաքներին մասնակցելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը