ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատավայրում է ապրում` սովորական կյանքին 5 րոպեանոց ընդմիջումներ հատկացնելով։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է YouTube ալիքով հեռարձակվող «Соловьев Live» ծրագրում։
«Նա փաստացի աշխատավայրում է ապրում` մարդկային կյանքին հինգ րոպեանոց փոքր ընդմիջումներ հատկացնելով», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով` ինքն այդպես չէր կարողանա։ Քչերը կարող են այդպես։
«Դա արդեն կյանքի իմաստ է», – նշել է մամուլի քարտուղարը։
Պուտինն Ամանորի նախօրեի ամենաերկար ելույթն է ունեցել
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ սովորել է աշխատել հեռավար և հանդիպումներ անցկացնել տեսակապով։ ՌԴ նախագահը նշել էր, որ տեսակապը թույլ է տալիս զրուցակցին չկտրել ընթացիկ աշխատանքից և առավելագույն թվով շահագրգիռ անձանց հավաքել:
Պուտինն օրենք է ստորագրել. ՌԴ նախկին նախագահը ցմահ սենատորության իրավունք կստանա