Արցախի նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Պաշտոնյաները քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունվարի 5-ին, ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Արցախի ու Հայաստանի արտգործնախարարները հանդիպել ու համատեղ ծրագիր են ստորագրել

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր:

Առողջապահության նախարարությունը պատասխանել է անհետ կորած զինվորների ծնողներին

Նախարար Մեսրոպ Առաքելյանը ԱՀ նախագահին վստահեցրել է, որ արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից, և որ ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել արցախցիների աջակցությանն ուղղված նոր ծրագրեր: