COVID-19-ի մուտացված շտամը մոտենում է ՀՀ սահմաններին. վարակակիրը հայտնաբերվել է Իրանում

Կորոնավիրուսի նոր շտամը մինչ այդ հայտնվել էր նաև Վրաստանում` 50-ամյա տղամարդու մոտ, որը Մեծ Բրիտանիայում չէր եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Իրանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակակիր, որը վարակվել է Մեծ Բրիտանիայում: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարար Սաիդ Նամակին:

«Ցավոք, գրանցվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի առաջին դեպքը Մեծ Բրիտանիայից ժամանած մեր հայրենակիցներից մեկի մոտ», - ասել է նախարարը՝ միաժամանակ նշելով, որ նա ԻԻՀ է մուտք գործել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով:

Նախարարը հայտնել է, որ հիվանդի վիճակը նորմալ է, նա տեղափոխվել է հիվանդանոց, նրա հարազատների և մտերիմների մոտ մուտացված վիրուս չի հայտնաբերվել:

Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը

Ավելի վաղ կորոնավիրուսի նոր շտամի հայտնվելը հաստատվել էր Վրաստանում: Այստեղ այն հայտնաբերվել էր 50-ամյա տղամարդու մոտ, որը Վրաստան էր ժամանել արտերկրից, բայց Մեծ Բրիտանիայում չէր եղել:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ մուտացված շտամ, որի արագ տարածման պատճառով Լոնդոնում ու երկրի հարավ-արևելքում խիստ լոքդաուն է հայտարարվել:

Գիտնականների բնորոշմամբ` նոր վարակն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն, քան նախորդները:

Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սեպտեմբեր-նոյեմբերին նոր վարակը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածների 25 տոկոսի մոտ, դեկտեմբերի կեսերին այդ թիվը հասել է արդեն ավելի քան 65 տոկոսի: Մուտացված վարակի դեպքեր են հայտնաբերվել նաև Դանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում ու Ավստրալիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 -ի նոր շտամի համավարակի բռնկում Է կանխատեսել: Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:

Ինչպիսի՞ն կլինի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ ինչու՞ գիտնականներին չի հաջողվում այն գտնել