ՌԴ–ում COVID-ի դեմ պատվաստում ստացածները հավաստագիր կստանան․ Պուտինը հանձնարարական է տվել

Զեկույցը պետք է ներկայացվի մինչ 2021 թվականի հունվարի 20-ը։ Պատասխանատու է նշանակվել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև հունվարի 20-ը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստում անցած քաղաքացիներին հավաստագիր տրամադրելու հարցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հանձնարարականը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները

«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։ Քննարկել կորոնավիրուսային նոր վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով ռուսական պատվաստանյութով պատվաստում անցած քաղաքացիներին հավաստագիր տրամադրելու, ինչպես նաև այդ հավաստագրերի միջազգային ճանաչման հարցը՝ ՌԴ-ից դուրս գալու կամ ՌԴ մուտք գործելու ու արտասահմանյան պետական սահմաններ հատելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

193 նոր դեպք, 14 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Զեկույցը պետք է ներկայացվի մինչ 2021 թվականի հունվարի 20-ը։ Պատասխանատու է նշանակվել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Կորոնավիրուսոտ 2020–ը. ինչ հետք թողեց վարակը տարածաշրջանում