ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հունվարի 3-ին Հայաստանում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»,– նշված է հաղորդագրության մեջ
Նշենք, որ հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել էր 23, իսկ հունվարի 2-ին՝ կրկին 35 ոչ սթափ վարորդ:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը