Քանի՞ փախստական է վերադարձել Արցախ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հայտնում

Խաղաղապահները շարունակում շուրջօրյա դիտարկում անցկացնել հրադադարի ռեժիմի պահպանման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Եվս 99 փախստականներ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք

Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, ինչպես նաեւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 47 287 փախստականներ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՀՆԲՋ) շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Լեռնային Ղարաբաղում։ Մեկ օրում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 12 բնակչի։ Ամբողջ ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ստացել 1091 արցախցի` ներառյալ 135 երեխա։

Շարունակվում է նաև թեժ գծի աշխատանքը, անհետ կորածների մասին մինչ օրս ստացվել է 562 դիմում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են