Կապանի քաղաքապետը հերքել է ադրբեջանցիների կողմից զինծառայողի առևանգման լուրը

Հայկական տելեգրամ-ալիքներից մեկն ավելի վաղ հայտնել էր, որ սահմանապահ կետից հայ զինծառայող է առևանգվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը հերքել է լուրն այն մասին, թե Դավիթ Բեկ գյուղի մոտ ադրբեջանցիները հայ զինծառայողի են առևանգել։

Ուշադիր եղեք՝ էրեխեքը ճանապարհը չանցնեն․ ինչպես են Շուռնուխում «դիմավորել» ադրբեջանցիներին

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Mediaport տելեգրամ-ալիքը՝ պնդելով, որ զինծառայողին տարել են սահմանապահ կետի մոտից։

«Մենք ծանոթ ենք այդ հրապարակման հետ։ Դա ապատեղեկատվություն է, ոչ մեկի չեն առևանգել»,-ասաց Կապանի քաղաքապետը Sputnik Արմենիային։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայեր ԼՂՀ տարածքից։

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտումը, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես, Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Եվս 1 հեռախոսահամար. ԱԱԾ–ն կօգնի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում խնդիրների բախված քաղաքացիներին

Իրավիճակն առանձնապես սրվել է Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։