«Գարնանը Հայաստանը հացի խնդիր կունենա, սոված վիճակ կլինի»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետի խոսքով՝ ամեն հանձնված տարածքի և գյուղի հետ Հայաստանը ռեսուրսներ է կորցնում, որոնք կարող են հանգեցնել պարենային ճգնաժամի, արդեն հացահատիկի հազարավոր դաշտեր են հանձնվել ադրբեջանական կողմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik.Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ կանխատեսեց, որ երկրում կարող է պարենամթերքի խնդիր լինել։

«Ես ասում եմ՝ ավելի ուշ հացի խնդիր կլինի երկրում։ Սոված վիճակ կլինի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին։ Լավ բան քիչ եմ տեսնում։ Լուրջ հողային կորուստներ ունենք, որոնք զգացնել կտան ցորենի, մսի, կաթի արտադրության մեջ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ ամեն հանձնված տարածքի և գյուղի հետ Հայաստանը ռեսուրսներ է կորցնում, որոնք կարող են հանգեցնել պարենային ճգնաժամի։

Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար

«Կենտրոնական բանկն ամեն օր հալեցնում է մեր պահուստները։ Միայն հոկտեմբերին 500 միլիոն դոլար փող ծախսեց, մսխվեց», - ասաց նա։

Բագրատյանի կարծիքով՝ առաջին քայլը երկրում պետք է լինի սահմանների մասին փաստաթուղթ ստորագրելը։ Պետք է հարկային ռեֆորմ անել, գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծել, բացել նոր ատոմակայան։

«Բանակը զինվելու խնդիր չունի՝ Ռուսաստանը և Չինաստանը լիովին կզինեն մեզ։ Խնդիրն էն ա, որ մենք զենքերից կրակել չգիտենք», - ասաց նա։

Նշենք, որ Բագրատյանը ՀՀ վարչապետ է եղել 1993–1996 թվականներին։ Տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր է, «Ազատություն» կուսակցության նախագահը, ՀԱԿ հիմնադիր անդամ։

2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը