Ֆրանսիական քաղաքի եկեղեցու ու քաղաքապետարանի պատերին սվաստիկաներ են նկարել

Սեն և Մարն դեպարտամենտի պրեֆեկտուրան խոստանում է, որ մեղավորներն անպատիժ չեն մնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Անհայտ անձիք սվաստիկա են նկարել փարիզյան շրջանի Սեն և Մարն դեպարտամենտի Էշուբուլեն համայնքի եկեղեցու և քաղաքապետարանի պատերին։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական դեպարտամենտի պրեֆեկտուրան։

Ֆրանսիայում ձիեր են գտել, որոնց վրա կտտանքների հետքեր կան․ մարդիկ ապշել են դաժանությունից

«Այսօր առավոտյան Էշուբուլենի եկեղեցու ու քաղաքապետարանի պատերին նոր սվաստիկաներ են հայտնաբերվել։ Պրեֆեկտը խստորեն դատապարտում է այդ նողկալի գործողությունները։ Ոստիկանության ու ժանդարմերիայի ուժերը մոբիլիզացվել են։ Մեղավորներն անպատիժ չեն մնա», - նշված է պրեֆեկտուրայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter–ում։

​Դեկտեմբերի 29-ի սվաստիկա էր հայտնաբերվել նաև Սեն և Մարն դեպարտամենտի Մելուն համայնքի մսուրի երկաթե փեղկերի վրա։

Մեկ օր առաջ անհայտ անձինք սվաստիկաներ էին նկարել Ֆոնտենբլո քաղաքի մի քանի տասնյակ գերեզմանների վրա։

11 մաղթանք Ժոնաթան Լաքոտից. Ֆրանսիայի դեսպանը հայերեն գրառում է արել