Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. ի՞նչ վիճակ է մյուս տեղերում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Սյունիքի մարզի Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեր տղաներն առաջնագծում չեն մրսում. Սուրենյանը շտապել է ուրախ լուր հայտնել