Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

ՀՀ զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանման առաջադրանքն է եղել Քարվաճառի պաշտպանությունը: Տղաների խիզախության և գրագետ հրամանատարության շնորհիվ այն հաջողվել է պաշտպանել և թույլ չտալ թշնամու առաջխաղացումը պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։
Sputnik

ԱԹՍ-ների ձայներ, ադրբեջանական զինուժի զանգվածային հարվածներ կրակային դիրքերին, հրետանու դղրդյուն, անքուն գիշերներ, իսկ ընդմիջումներին՝ մի քանի րոպեով զրույցներ հարազատների ու մարտական ընկերների հետ․ այսպես է մնացել  Արցախի 44-օրյա պատերազմը ժամկետային հայ զինծառայողների և հրետանային գնդերից մեկի հրամանատարական կազմի հիշողություններում:

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Նրանց բաժին էր ընկել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանի պաշտպանությունը, որը նոյեմբերի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնության արդյունքում հանձնվեց ադրբեջանական կողմին: Այս ստորաբաժանումը կարողացել է իրականացնել իր առաքելությունը կենդանի ուժի նվազագույն կորուստներով. մարտական գործողությունների գերազանց վարման և գրագետ պաշտպանության համար նրանցից շատերը ներկայացվել են պետական պարգևների։

Երբ փրկում է հաղթանակի հանդեպ հավատը

Պահպանել Քարվաճառը կյանքի գնով և հաղթել` ինչ էլ որ պատահի։ Այսպիսի տրամադրությամբ էր պատերազմի մեջ մտել հրետանային մարտկոցի հաշվարկի հրամանատար, 20-ամյա սերժանտ Տիգրան Արաբյանը։ Նա րոպե առ րոպե հիշում է այն օրը, երբ պատերազմը սկսվեց։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

«Ամսի 27-ի առավոտյան տագնապ տվեցին, բարձրացանք, զբաղեցրինք մարտական դիրքերը։ Առաջին օրվանից էլ սկսել ենք ինտենսիվ կերպով խնդիրներ կատարել` ոչնչացնելով հակառակորդի հրետանային մարտկոցները, ականանետային մարտկոցները, զինտեխնիկան, մեծ վնաս ենք հասցրել ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի»,-ասաց Արաբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Կամավորներին զինաթափել են... ինչ էր կատարվում Քարվաճառում նոյեմբերի 9–ից հետո

Արաբյանի խոսքով՝ Քարվաճառի ոչ մի սանտիմետր հող պատերազմի ընթացում կռվով չի հանձնվել չնայած արկերի տարափին, օդում հակառակորդի առավելությանն ու գեհրհզոր կամիկաձե-դրոնների՝ թուրքական «Բայրաքթարների» հարձակմանը։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Նա նշեց, որ պատերազմի օրերին բարդություններ, հոգնածություն փաստացի չէր զգում։ Անգամ հինգ անքուն գիշերվանից հետո առավոտյան դիրքեր էին բարձրանում նույն եռանդով և էներգիայով։ Նրա խոսքով՝ իրենց անհավանական ուժ էր տալիս ազգի միավորման ոգին, հայրենիքի հանդեպ սերը, իսկ ամենաբարդ պահերին փրկում էր հավատը։

Պատերազմի ամենամեծ դժվարությունը նա համարում է մարտական ընկերների զոհվելը։ Քարվաճառի համար ճակատամարտի վճռորոշ օրը նրանց գունդը չորս զինվոր է կորցրել, ևս վեցը տարբեր աստիճանի վիրավորում են ստացել։ 

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Արաբյանը հունվարին ավարտում է ծառայությունը։ Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է և զորացրվելուց հետո շարունակելու է ուսումը։

«Ուզում եմ ծրագրավորող դառնալ, օգնել երկրին գերհզոր ԱԹՍ-ներ արտադրելու»,-ասաց Արաբյանը։

Նա ընդգծեց, որ պատերազմն իրեն ավելի հայրենասեր է դարձրել, բնավորությունը փոխել դեպի լավը։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Պատերազմը անակնկալի է բերել նաև հրետանային մարտկոցի հաշվարկի հրամանատար, 19-ամյա կրտսեր սերժանտ Գոռ Դավթյանին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Դավթյանը պատմեց, որ առաջին րոպեներին ինչ-որ խուճապ է եղել, քանի որ չէին հասկանում` ինչ է կատարվում։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն իրավիճակը պարզ է դարձել։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

«Հրամանատարական կազմի շնորհիվ մենք համախմբեցինք ուժերը և ակտիվորեն ներգրավվեցինք Քարվաճառի պաշտպանությանը։ Այս բոլոր օրերին կռվել ենք այնպես, որ ամեն գնով պաշտպանենք մեր հողերը»,-ասաց Դավթյանը։

Ծառայությունն ավարտելուց հետո Դավթյանը մտադիր է ընդունվել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

Արցախի պատերազմը փոխել է նաև կրտսեր սերժան Վարդան Հովսեփյանին։ Նա ծնունդով Արարատի մարզի Վեդի քաղաքից է։ Հովսեփյանի մարտական ոգին պատերազմի ամբողջ ընթացքում պահպանել է ծառայակիցների և հրամանատարների տրամադրվածությունը։ Նա ոչ մի վայրկյան չի մտածել մահվան մասին։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

«Մինչև վերջին պահը մենք կատարել ենք մարտական առաջադրանքը։ Շատ բան է փոխվել իմ մեջ։ Ես առհասարակ բնավորությամբ ուրախ մարդ եմ, բայց պատերազմից հետո արդեն լրջացանք։ Ցավ է բոլորիս համար. մեր կողքին մեր ընկերները զոհվեցին։ Այդ օրերի նման օրեր էլ չեմ ուզի երբեք տեսնել, չեմ էլ ուզի` որևէ մեկը տեսնի»,-ասաց Հովսեփյանը։

Պատերազմի ընթացքում կատարում էին ցանակցած աշխատանք, ընդմիջումներին, երբ մեկ ժամ ազատ էին լինում, հարազատներին էին զանգում։

«Չգիտեմ, թե որտեղից էինք ուժ ստանում։ Ես կարող էի ամբողջ գիշեր չքնել, բայց առավոտյան` լույսը բացվելուն պես, էներգիան մեջս միևնույնն է` եռում էր»,-հիշում է Հովսեփյանը։

Վճռորոշ ճակատամարտը

Զորամասի հրամանատար, գնդապետ Վիգեն Մկրտչյանը նշեց, որ գնդի համար վճռորոշ էին հոկտեմբերի 2-ի մարտերը։ Այդ օրը հակառակորդը հարձակում ձեռնարկեց մի շարք կարևոր դիրքերի վրա։ Հայկական ստորաբաժանումը հակագրոհ իրականացրեց և վերադարձրեց գրավված առանցքային դիրքերը։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

«Մարտական գործողություններն այդ օրը 10 ժամից ավելի են տևել, զորամասն իր առջև դրված խնդիրը կատարել է ամենաբարձր մակարդակով։ Գերմարդկային աշխատանք ենք կատարել»,-ասաց նա։

Այդ օրը ժամը 15։15-ի դրությամբ հայկական կողմն արձանագրել է, որ իրենց հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը բոլոր ուղղություններով` Ադրբեջանի ԶՈւ-ին հասցնելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ վնաս։ Նույն օրը հետ են բերվել կորցրած մարտական դիրքերը, ինչը թույլ է տվել կայունացնել իրավիճակն առաջնագծում։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Նա հիշում է, որ հոկտեմբերի 2-ին՝ ամենածանր պահին, հակառակորդը բոլոր կողմերից հարձակվում էր իրենց դիրքերի վրա՝ նետելով մարդկային առավելագույն ռեսուրսներն ու տեխնիկան։ Հրամանատարը մի պահ մտածել է կրակը դադարեցնելու մասին, բայց իսկույն ևեթ հեռու է վանել այդ միտքը, քանի որ նման քայլը կհանգեցներ բոլոր ուղղություններով մարտական խնդրի ձախողման:

«Իհարկե, այդ հարցում ինձ աջակցեց իմ տեղակալը։ Մենք շարունակեցինք կրակ վարել և կատարեցինք առաջադրանքը հակառակ բոլոր սցենարների և օրենքների»,-ասաց նա։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Այդ րոպեները հատկապես հստակ է հիշում զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Բալոյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ եթե ամենասկզբում չկարողանային կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը, դա ծանր հետևանքներ կունենար։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Նրա խոսքով՝ առաջին իսկ օրվանից պարզ էր, որ այդ էսկալացիան նման չէ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին։ Հակառակորդի ձեռագիրը նույնն էր, սակայն առավելագույն ուժեր էին նետվել, հետևաբար, հավակնություններն էլ ի սկզբանե այլ էին։

«Հիշում եմ, թե ինչպես հակառակորդը հասկանալով, որ կորցնում է դիրքերը ուղղություններից մեկում, հարձակման նետեց իր ողջ հզորությունը։ Մենք կարողացանք դիմակայել և հետ շպրտել թշնամուն»,-նշեց նա։

Նշենք, որ ժամկետային զինծառայողներ Գոռ Դավթյանը և Վարդան Հովսեփյանը պարգևատրվել են «Արիության համար» մեդալներով, իսկ զորամասի հրամանատար, գնդապետ Վիգեն Մկրտչյանը և հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Սամվել Բալոյանը ստացել են Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններ:

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

ՌԴ նախագահի հնչեցրած հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Հանձնված տարածքների թվում է նաև Քարվաճառը։

Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները