Հենրիխ Մխիթարյանը հերթական մրցանակն է ստացել իտալական «Ռոմայում»

Հայազգի ֆուտբոլիստը հաղթող է ճանաչվել «Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցանակի է արժանացել իտալական «Ռոմա» ակումբում: Տեղեկությունն ակումբը հրապարակել է Instagram-ի պաշտոնական էջում։

Մխիթարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում: Նա մրցանակը ստացել է «Ջենոայի» դարպասի մոտ իր կատարած հեթ-տրիկի շնորհիվ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от AS Roma (@officialasroma)

Ավելի վաղ Մխիթարյանը ճանաչվել էր «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է երկու արդյունավետ փոխանցումներ:

Դեկտեմբերի 25-ին Մխիթարյանն արդեն տասներորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։