Հայաստանում թուրքական ապրանքները կփոխարինվեն իրանականո՞վ

Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ շուտով Հայաստանն Իրանից կգնի ոչ միայն ապրանքներ, այլև արտադրության համար անհրաժեշտ հումք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik.Հայաստանը պատրաստվում է թուրքական ապրանքները փոխարինել իրանականով։ Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Առևւտրի աջակցման իրանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

«Հայաստանը մտադիր է 2,250 անուն թուրքական ապրանք փոխարինել իրանական ապրանքներով», - հայտարարել է պաշտոնյան:

Նրա խոսքով ՝ դա լավ հնարավորություն է իրանական արտադրողների համար։ Հաջորդ քայլը կլինի Իրանից Հայաստան անհրաժեշտ հումքի մատակարարումը։

ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր` 6-ամսյա արգելքը։

Որոշումը կայացվել է հոկտեմբերին, սակայն առևտրային ընկերություններին ժամկետ է տրվել, որպեսզի նրանք հասցնեն փոխարինել թուրքական ապրանքը։

Հայաստանը վերջին տարիներին Թուրքիայից մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է ներմուծել։

Թուրքական ապրանքներից ազատված շուկայում «ձուկ բռնելու» հնարավորություններ կան. նախարար