Այս տարվա առաջին երկու օրերին 58 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված հերթապահություն է իրականացնում և արձանագրում իրավախախտումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վերջին երկու օրերին հանրապետության տարբեր բնակավայրերում ոստիկանները 58 ոչ սթափ վարորդի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը