Արցախը չպայթած զինամթերքից մաքրելու համար մոտ 20 տարի կպահանջվի. ականազերծման կենտրոն

Ականազերծող խմբերին հանդիպում են նաև պայթյունավտանգ առարկաներ, որոնք գրեթե երեսուն տարի է՝ արցախյան հողում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանի խոսքով՝ Ղարաբաղի տարածքում զինամթերքի աղտոտվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ։

Ֆիզուլիի շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա

«Միայն Ստեփանակերտ քաղաքում մենք սեպտեմբերի 27-ից հայտնաբերել և վնասազերծել ենք մոտավորապես 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Մեսրոպյանը։

Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ից՝ Ղարաբաղյան հակամարտության նոր սրացումից հետո ի հայտ եկած զինամթերքի որոնման ժամանակ ականազերծման խմբերին հանդիպում են պայթունավտանգ առարկաներ, որոնք հողում մնացել են դեռևս 1990-ականներից՝ Արցախյան առաջին պատերազմից հետո:

«Այս աշխատանքների համար մեզ դեռ 15-20 տարի պետք է, գուցե նույնիսկ ավելի», - ասել է Մեսրոպյանը։

Ավելի վաղ ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը հայտարարել էր, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ղարաբաղի տարածքի մի մասի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս:

Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր