ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում աղբամաններ են կոտրել։ Տեղեկությունը հայտնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը տեսանյութ է հրապարակել Facebook–ում։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` առանց մեկնաբանության»,– գրված է տեսանյութին կից։
Հատկանշական է, որ կոտրված աղբամանների հետևում երևում է «Ավելի բարեկարգ Երևան» գրությունը։
«Եթե գունավոր թափոնամաններ տեսնեք, իմացեք». Մարությանը բացահայտել է դրանց «գաղտնիքը»
Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ` դեկտեմբերի 31-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում աղբաման էր այրվել։
Երևանի քաղաքապետարանն ուզում է «Զվարթնոց» տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել