Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի մոտակայքում ավելի քան 4 հա տարածք են ականազերծել

Խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Ռուս խաղաղապահների ինժեներասակրավորական խումբը վերջին մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտի հարակից շրջաններում 4,3 հա տարածք է մաքրել։ Տեղեկությունը հայտնում է խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունը:

«Հայտնաբերվել է 923 պայթյունավտանգ առարկա»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախում ծավալված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին 

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են