ՌԴ խաղաղապահները շարունակում են ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը

Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո արդեն ավելի քան քառասունյոթ հազար փախստական է վերադարձել Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Լաչինի միջանցքում ավելացել է երթևեկության ինտենսիվությունը։

«Ամանորի ընթացքում Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումն իրականացվում է սովորական ռեժիմով», - լրագրողներին ասել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչը:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով` արդեն ավելի քան 47 հազար փախստական է վերադարձել Ղարաբաղ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի մոտակայքում ավելի քան 4 հա տարածք են ականազերծել

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են