Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների տարածքում զոհված զինծառայողների որոնումները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 7 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զինծառայողների մարմինները հայտնաբերվել են երեկ` հունվարի 1–ին, Ֆիզուլու տարածքում»,– ասաց նա։

Թադևոսյանի խոսքով` որոնողական աշխատանքները շարունակվում են, այսօր 1-ական ջոկատներ աշխատում են Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում։

Այսպիսով՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 1–ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի ու քաղաքացիական անձանց աճյուն։

Ֆիզուլիում ադրբեջանցի է պայթել ականի վրա