Երկու օրում շտապօգնության մոտ 750 կանչ է գրանցվել. Թագուհի Ստեփանյան

Ամանորյա տոների հետ կապված սննդային թունավորման դեպքեր առանձնապես չեն գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այս տարվա առաջին 2 օրերին շտապօգնության մոտ 750 կանչ է գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Երևանում տղամարդն «Opel»–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել մեկ այլ մեքենայի

Նրա խոսքով` կանչերի թիվը նորմայի սահմաններում է։

«Արտառոց դեպքեր, սննդային թունավորման դեպքեր առանձնապես չենք ունեցել»,–ասաց նա։

Ստեփանյանը հավելեց, որ տոներից հետո ամփոփիչ ասուլիսով հանդես կգա։

Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. տղան մահացել է,. հայրն ու եղբայրը հիվանդանոցում են