ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ռուսական էստրադայի աստղ Լոլիտա Միլյավսկայան խոստովանել է, որ նորից է ամուսնացել: «Ամանորյա Դիմակ» շոուի եթերում նա այդ մասին ասել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովին։
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», ժյուրիի անդամները դիմակ դրած երգչուհուն սկզբում չեն ճանաչել, քանի որ նա շատ է նիհարել: Այդ կապակցությամբ Կիրկորովը հայտարարել է, որ նման փոփոխությունների պատճառը կարող է լինել Լոլիտայի նոր սերը:
«Ես արդեն ամուսնացած եմ»- ասել է Լոլիտան:
Նա չի հայտնել իր ընտրյալի անունը։ Նշենք միայն, որ սա երգչուհու վեցերորդ ամուսնությունն է։
ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ երգչուհու ընտրյալը նրանից փոքր է 8 տարով: Լոլիտան պատմել է, որ նրա հետ հիմնականում գիշերը և հեռախոսով է շփվում, քանի որ նա միշտ զբաղված է: Սակայն երբեմն սիրահարներին ամեն դեպքում հաջողվում է հանդիպել միմյանց և լավ ժամանակ անցկացնել:
Ծնվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի առաջնեկը
Լոլիտա Միլյավսկայան ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 14-ին Ուկրաինայում: Նա հայտնի էստրադային երգչուհի է, դերասանուհի, հեռուսահաղորդավարուհի, ռեժիսոր: Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Լոլիտա. առանց բարդույթների» թոք-շուի համար արժանացել է «ТЭФИ-2007» ազգային հեռուստամրցանակի «Թոք-շոուի հաղորդավար» անվանակարգում: