ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը ամուսնու` Ռաֆայելի հետ գրկել է որդուն, լուսանկարվել տոնածառի ֆոնին ու լուսանկարը հրապարակել Instagram-ի իր էջում։
Նրա էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին ու շնորհավորել Ամանորը։
«Եթե պեպեններ ունենայի»․ Սիրուն Մինասը փորձարկումներ է անում իր արտաքինի հետ. լուսանկար
«Սիրուն ընտանիք, թող որ այս տարին երջանկություն բերի։ Ձեր որդին հրաշք է, առողջ ու հաջողակ տարի լինի։ Ինչ սիրուն եք»,–գրել են նրանք։
Սիրուն Մինասի 40 օրական որդուն մկրտել են. նա տեսանյութ է հրապարակել
Հիշեցնենք` Սիրուն Մինասն ու Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։ Սիրունը մայրիկ է դարձել հուլիսի 14–ին։