ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,–նշվախ է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա այս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։