ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունն իր Twitter–ի միկրոբլոկում:
Մամուլի ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփված են հայ ֆուտբոլիստի գոլերն ու գոլային փոխանցումները։
Մխիթարյանի հետ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն էին Ջորդան, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը։
«Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես»․ ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դեկտեմբեր ամսին անցկացրած 7 խաղերում դարձել է 2 գոլ և 2 գոլային փոխանցման հեղինակ: