Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2021 թվականի համար

Հայտնի պայծառատեսը կյանքից հեռացել է 1996-ին, սակայն կանխատեսումներ է թողել գրեթե ամեն տարվա համար՝ ընդհուպ մինչև 5079թ.-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի -Sputnik. Տարեվերջին համաշխարհային ԶԼՄ - ները ավանդաբար անդրադառնում են մեր ժամանակների ամենահայտնի պայծառատեսներից մեկի՝ հայտնի բուլղարացի գուշակ Վանգայի կանխատեսումներին: Բրիտանական ԶԼՄ-ները պարզել են, թե ինչ է Վանգան կանխատեսել 2021 թվականի համար։

Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին

Չնայած որ Վանգայի կանխատեսումների համաձայն` մարդկությանը նոր աղետներ են սպասում, բայց մի հանգամանք լավատեսություն է ներշնչում. ըստ Վանգայի` գիտնականներին կհաջողվի ուռուցքաբանական հիվանդությունների դեմ դեղամիջոց ստեղծել:

«Քաղցկեղը երկաթե շղթաների մեջ կփաթաթվի», - ասում էր Վանգան։ Մեկնաբաններն այս միտքը բացատրում են նրանով, որ դեղը, որն արդեն ստեղծել են, պարունակում է շատ երկաթ։

Նա նաև հայտնել է, որ 2021 թվականին կմիավորվեն երեք «հսկաներ»: Ինչպես նշում է The Daily Express թերթը, գուշակը նախազգուշացրել է «ուժեղ վիշապի» մասին, որը «կգրավի մարդկությանը», թեև պարզ չէ, թե ինչ է ի նկատի ունեցել նա: Կա տարբերակ, որը սա նշանակում է Չինաստանի ուժեղացում:

Բուլղարացի պայծառատես Վանգան, որը կույր էր, մահացել է 1996-ին 85 տարեկանում, սակայն կանխատեսումներ է թողել գրեթե ամեն տարվա համար՝ ընդհուպ մինչև 5079-ը ։