Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող ամանորյա պատարագին չի մասնակցել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ սրվել են նստաներվի բորբոքումից առաջացած մեջքի և ոտքերի ցավերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող ամանորյա պատարագը բաց է թողել առողջական խնդիրների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են իտալական լրատվամիջոցները` հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։

Հռոմի պապն անդրադարձել է եկեղեցիների թիրախավորմանը

Նշվում է, որ Հռոմի պապի մոտ սրվել են նստաներվի բորբոքումից առաջացած մեջքի և ոտքերի ցավերը։

Հռոմի Պապի փոխարեն երեկոյան պատարագ է մատուցել կարդինալների կոլեգիայի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն։ Նա կարդացել է պապական քարոզը, որում շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին և կամավորներին, որոնք ակտիվ մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հռոմի պապը զանգվածային մեղքերի թողության արարողություն էր անցկացրել։ Նա նաև 2021 թվականը հայտարարել է սուրբ Հովսեփի տարի, որը 150 տարի առաջ կաթոլիկ եկեղեցու հովանովորն է համարվել։ Սա շատ արդիական է, քանի որ շատերն են զոհողությունների գնացել համավարակի օրերին` իրենց հարազատների փրկության համար։

Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին