Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում

Լևոն Արոնյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում և ասել, որ իր շունն էլ` Պոնչիկը, խոստանում է, որ 2021-ը լավ տարի է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ընկերուհու` Անիտայի և իրենց շան` Պոնչիկի հետ Ամանորի լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։

«Շնորհավոր Ամանոր։ Դժվար տարի անցկացրինք, բայց գիտեմ, որ 2021-ն ավելի լավն է լինելու։ Պոնչիկն էլ է այդ մասին խոստանում»,–լուսանկարին կից գրել է Արոնյանը։

Նա իր խոսքն ամփոփել է` ասելով, որ հրաշքներ կատարվում են։

Լևոն Արոնյանը շնորհավորել է հանգուցյալ կնոջ` Արիաննայի ծննդյան օրը

Հիշեցնենք, որ շախմատիստի կյանքում նախորդ տարի դժբախտություն տեղի ունեցավ. մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։ Ավելի ուշ Արոնյանը սկսեց շփվել Անիտայի հետ։