Ֆիզուլիի շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա

Դատախազության և ոստիկանության աշխատակիցներն ուսումնասիրել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են. հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ղարաբաղում ռուս սպա է պայթել ականի վրա

«Այսօր առավոտյան Ադրբեջանի քաղաքացի Բաբաև Զաբիլ Գաբիլ օղլուն (1981 թ. ծնված) Ֆիզուլիի տարածքում պայթել է ականի վրա։ Նա ծանր վնասվածքներ է ստացել, անդամահատել են երկու ոտքերը»,–նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և ականազերծման ազգային գործակալության (ANAMA) համատեղ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ դատախազության և ոստիկանության աշխատակիցներն ուսումնասիրել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ Ֆիզուլիի շրջանի դատախազությունում հետաքննություն է անցկացվում։

Ի դեպ, սա առաջին նման դեպքը չէ. դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։

Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցնում Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը