Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Գարեգին Բ-ն այցելել է պատերազմի ժամանակ զոհված զինվորների շիրիմներին, ծաղկեպսակ տեղադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը` ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակելով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

«Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Նորին Սրբությունը այցելեց նաև ազգիս հերոս զավակների շիրիմներին»,–լուսանկարներին կից գրել է տեր Վահրամը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուրը բավական մարդաշատ էր։ Այնտեղ էին հավաքվել ոչ միայն զոհվածների հարազատները, ծնողները, այլև բազմում մարդիկ։ Ի հիշատակ զոհվածների` այնտեղ նաև ոգեկոչման համերգ տեղի ունեցավ։