Գորիսում 2021թ-ի առաջին ծնունդը հերոս նահատակ Արթուր Հովհաննիսյանի որդին է

Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր, որ եթե չվերադառնա, տղային իր անունով կոչեն։ Արթուրին հուղարկավորել են դեկտեմբերի 30-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Նոր տարվա առաջին օրը լավ լուր է հայտնել` Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

«Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը։ Արթուրի մարմինը դեկտեմբերի 30-ին էին հողին հանձնել։ Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր` եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես։ Փոքրիկ Արթուրն այս գիշեր լույս աշխարհ է եկել։ Նորածին փոքրիկի տատիկն էր զանգել` հուզմունքն ու ուրախությունը կիսելու»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Յոլյանը։

Նա հայտնել է նաև, որ մայրիկի լարված վիճակից մի փոքր առողջական խնդիրներ կան, և նրան կտեղափոխեն Երևան։ Յոլյանը փոքրիկին ու մայրիկին առողջություն, ուժ և համբերություն է մաղթել` ասելով, որ մնացած հարցերը կփորձեն կարգավորել։

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում Սյունիքը 169 զոհ է ունեցել։ Ցավոք, կան նաև անհետ կորածներ։

Չհասցրեց անգամ նորածնին տեսնել. զոհվել է «Մարտական խաչի» արժանացած Միհրան Ավդալյանը