Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է փաստաթղթերի փաթեթ, որոնք նրա մեկնաբանմամբ, կարող էին հիմք հանդիսանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքն Ադրբեջանին չհանձնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է Գեղարքունիքի մարbի Սոթք համայնքի հատվածում գտնվող ոսկու հանքավայրին վերաբերող մի շարք փաստաթղթեր:

Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիսանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության ղեկին լինեին ոչ թե ապաշնորհ տգետներ և դավաճաններ, այլ բանակցելու ունակ գործիչներ»,- Facebook-ում գրել է Մինասյանը:

Նրա մեկնաբանմամբ, այդ փաստաթղթերի փաթեթից պարզ է, որ Սովետական Հայաստանը Սովետական Ադրբեջանից վարձակալել էր հանքի տարածքի մի մասը, և եթե սահմանները որոշվում են սովետական քարտեզներով, ապա այս կարևոր հանգամանքը ևս չէր կարելի անտեսել:

Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան

Մինասյանը նշում է, որ իր հրապարակած փաստաթղթերը պահվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Ազգային արխիվում:

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են, բանակցություններ են վարում։

Սոթքի ոսկու հանքը հնարավոր էր Ադրբեջանին չհանձնել. Մինասյան

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հաջորդ օրը մեկնեց Սոթք և տեսավ, որ դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք: