Հայաստանին, Բելառուսին ու Ղրղզստանին ամրության փորձություն բաժին հասավ․ Ստանիսլավ Զաս

Ստանիսլավ Զասի խոսքով՝ այս բարդ ժամանակաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրները դաշնակցային համերաշխություն և փոխադարձ փոխօգնություն են ցուցաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Պատմություն դարձող 2020 թվականը լուրջ փորձություն էր, այն փոխեց շատերի կյանքի սովորական ռիթմը և առաջին պլան մղեց մարդկության պաշտպանությունը համավարակից: Այս մասին ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձում։

Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

«Պետության և քաղաքացիական հասարակության ամրության լրացուցիչ փորձության  ենթարկվեցին Բելառուսը, Ղրղզստանն ու Հայաստանը: Այդպիսի հանգամանքներում հատկապես հստակ գիտակցելի են դառնում ժամանակակից աշխարհի խոցելիությունն ու փխրունությունը, ինչպես նաև մեր հայրենիքի անվտանգության և բարեկեցության համար մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Ստանիսլավ Զասի խոսքով՝ այս բարդ ժամանակաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրները դաշնակցային համերաշխություն և փոխադարձ փոխօգնություն են ցուցաբերել բարդ, երբեմն ողբերգական իրավիճակներում:

«Դա հերթական անգամ հաստատում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվիճելի կարևորությունն ու նշանակությունը և ցույց է տալիս մեր պետությունների ժողովուրդների բարեկամությունը»,-նշել Է ՀԱՊԿ ղեկավարը:

ՀԱՊԿ–ին դիմելը կարող էր լինել անարդյունք. Ալեն Սիմոնյան

2020 թվականին ՀԱՊԿ-ում ընդունվել են մի շարք կարեւոր ռազմավարական փաստաթղթեր ռազմական ոլորտում Հավաքական անվտանգության համակարգի զարգացման, քաղաքական համագործակցության և մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցության վերաբերյալ: Ուժեղացվել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ բաղադրիչը։

Գալիք 2021 թվականին կազմակերպությունը լի է ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը պաշտպանելու, նրանց խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև արտաքին գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու վճռականությամբ: