Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

Դեկտեմբերի 14-ին կատարված գերիների փոխանակության ժամանակ հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել նաև ծանր հանցագործությունների համար բանտարկված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հայկական զինված խմբավորումների անդամները, «որոնք դեռ գտնվում են ազատագրված հողերում», չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ ևս 23 հայ գերիների վերաբերյալ

«Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը ձերբակալվել են, սակայն նրանց չի կարելի ռազմագերի համարել, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ առայժմ պաշտոնական տվյալներ չկան, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում։ 

Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին կատարված գերիների փոխանակության ժամանակ հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել նաև Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին