ՌԱԴԻՈ

Այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հայ–ռուսական հարաբերություններին ու հետպատերազմյան իրողություններին։ 
Sputnik
Այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ` իրենք բացառում են նոր պատերազմը, որովհետև Հայաստանն այս պահին նոր պատերազմի ռեսուրս չունի, հետևաբար պետք է ուժեղացնենք մեր անվտանգության գոտին։

«Երկու տարի առաջ ասում էի, և իշխանություններն իրենց բերանը ջուր առած լսում էին, նշում էի, որ մոտ է ժամանակը, տարածաշրջանում կամ ռուսական զորքն է լինելու, կամ թուրքական։ Ով չի ուզում Ռուսաստանի հետ դաշնակցել, ակամայից օգնում է թուրքերին, նույն բանը սրանք արեցին։ Մենք պետք է ուժեղացնենք Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Մեր երկրի ու Արցախի երկարաժամկետ անվտանգության համակարգն առանց ՌԴ հեգեմոնիկ դերի անհնար է պատկերացնել։ Պետք է խորացնենք ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի հետ, բայց ոչ ճարահատյալ»,– նշեց ԱԺ նախկին փոխնախագահը։

«Իմ քայլից» ոչ մեկը չպետք է վարչապետ դառնա. Շարմազանով

Շարմազանովի դիտարկմամբ` հայ–ռուսական հարաբերություններից այժմ խոսում են այնպիսի մարդիկ, որոնց գրասենյակների առջև ԱՄՆ–ի դրոշն է, որոնք ԱԺ–ում քվեարկում էին, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից, այդ կառույցի ու ՀԱՊԿ–ի հասցեին ինչ ասես ասում էին, Պուտինի ու ՌԴ–ի դեմ այստեղ միտինգ էին անում` հպարտանալով, որ Նիկոլը Պուտինին չի դիմավորել։

«Պետք է իշխանության լինեն այն մարդիկ կամ ուժերը, որոնք գիտական ու քաղաքական մտքի բազայի վրա գիտակցում են, որ Կովկասում թիվ մեկ խաղացողը Ռուսաստանն է, և հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները փոխշահավետ են երկարաժամկետ հեռանկարով և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար, ուստի մեր անվտանգությունը պետք է կապենք ՌԴ–ի հետ ու եթե կա անհրաժեշտություն, ապա մեր երկրում պետք է լինի նաև երկրորդ, երրորդ ռուսական ռազմաբազան»,– նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։

«Մենք ցանկություն չունենք իշխանության գալու». Շարմազանովը ներողություն խնդրեց ժողովրդից

Շարմազանովի համոզմամբ` Հայաստանում այժմ ինքնիշխանություն չկա, որովհետև այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա`վարչապետի ֆենոմենը վատ իմաստով այն է, որ ինչ ասել է՝ արել է հակառակը, ասել է սեր՝ եղել է ատելություն, ասել է համերաշխություն՝ եղել է սև ու սպիտակ, ասել է հաղթանակ՝ եղել է կապիտուլյացիա, ուստի ամեն ինչ հանգում է մի բանի` ձուկը գլխից է հոտում։