Առայսօր հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Տեղեկությունը հայտնում են Արցախի ԱԻՊԾ լրատվական բաժնից։

Ադրբեջանը վերադարձրել է նաև մեկ զոհվածի մարմին

Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրայիլ):

Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ ուղեկցողները:

Աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին: