Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբծննդյան այցելություններ է կատարել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբապատկերներ է ընծայելով զինվորներին, անփորձանք և ապահով ծառայություն մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։

Կաթողիկոսը եկեղեցի եկավ մի քանի ոստիկանի ու հավատացյալների մեծ խմբի ուղեկցությամբ

Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորականներին։ 

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր։

Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբծննդյան այցելություններ է կատարել

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց սահմանապահ զինվորականներին՝ մեծապես արժևորելով հայ զինվորի ու հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սրբապատկերներ ընծայելով զինվորներին, անփորձանք և ապահով ծառայություն մաղթեց ամենքին՝ նշելով, որ մեր զինականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։