Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է

ՎԱԶ-2121–ին բախված Toyota RAV4–ի վարորդին ու 2 ուղևորներին տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան վիրավորներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են դեկտեմբերի 29-ին` ժամը 23:05-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ռազմիկ Պ․, ծնված 1978 թ.) և «Toyota RAV4» (վարորդ՝ Գարեգին Չ․, ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռազմիկ Պ․-ն տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:

«Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Սարգիս Չ․-ն (ծնված 2012 թ.), Գայանե Ց․-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռազմիկ Պ․-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ի՞նչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին. ԱԻՆ–ը տեղեկություններ է հայտնել