Ուկրաինայի գրողների միությունը չի հրատարակի հայ և ռուս հեղինակների գործերը․ ո՞րն է պատճառը

«Սև ցուցակում» են հայտնվել նաև Վենեսուելան, Իրանը, Զիմբաբվեն, Կամբոջան, Չինաստանը և այլ երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի գրողների ազգային միությունը որոշում է կայացրել իր հրատարակչություններում չհրապարակել այն պետությունների գրողների ստեղծագործությունները, որոնք միջազգային մակարդակով «չեն ճանաչում այդ երկրի տարածքային ամբողջականությունը»: Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են «Ուկրաինական  գրական թերթից»՝ այդ երկրների թվում են նաև Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղրղզստանը:

Ոչ միայն Ղարաբաղը․ գեներալ Իվաշովը խոսել է Ղրիմի հարցում Անկարայի քաղաքականության մասին

Խոսքը հիմնականում այն երկրների մասին է, որոնք ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ չեն աջակցել Կիևի դիրքորոշմանը Ղրիմի հարցում, բայց ոչ միայն։ «Սև ցուցակում» են հայտնվել նաև Վենեսուելան, Իրանը, Զիմբաբվեն, Կամբոջան, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Սուդանը:

Որոշվել է դադարեցնել նաև այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ ակցիաների (ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ և այլն) անցկացումը: Իսկ Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ հանդիսացող ուկրաինացի հեղինակներին կարգելեն մասնակցել այդ պետությունների նախաձեռնած ցանկացած միջոցառման։

Պուտինն իր լիմուզինով «բացեց» Ղրիմի ավտոմայրուղին. տեսանյութ

Նշվում է, որ բացառություն կարող են կազմել միայն դասականներն ու այն ժամանակակից հեղինակները, որոնք հրապարակայնորեն պաշտպանում են Ուկրաինայի դիրքորոշումը։

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները