ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Պաշտոնյաները կարևորվել են համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այսօր`դեկտեմբերի 30–ին, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակում։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողություններ մաղթել Արման Դիլանյանին իր պաշտոնավարման ընթացքում։

Հիշեցնենք՝ Արման Դիլանյանը ՍԴ-ում աշխատել է 1996 թվականից։ ՍԴ նախագահ է ընտրվել 2020թ-ի հոկտեմբերի 12-ին։ Նա այդ պաշտոնում ինքնաառաջադրվել էր ու չուներ մրցակից։ Քվեարկությանը մասնակցած ՍԴ բոլոր՝ 9 դատավորներից նրան կողմ էին քվեարկել 6-ը։ Դիլանյանը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: