Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ

Ռուսաստանի նախագահը շնորհավորական իր ուղերձում խաղաղություն է մաղթել Քոչարյանի ընտանիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»,–նշված է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս». Պուտինն ուղերձ է հղել Փաշինյանին

Երեկ Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, մասնավորապես, 2 երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մասին։