ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանն Արցախ են մեկնել

Արցախի կառավարությունը ջանք ու եռանք չի խնայելու հետպատերազմյան շրջանում հանրապետությունում կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը զարգացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանին։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

ՊՆ ղեկավարը կրկին հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատների հետ

«Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է ներկա համագործակցությանը նոր որակ հաղորդել։