ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ վարակված մարդիկ կարող են պակաս պաշտպանված լինել COVID-19-ի նոր շտամի դեմ, թեև նրանք հակամարմիններ ունեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ջորջ Մեյսոնի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։
«Այդ նորությունը (COVID-19-ի նոր շտամի հայտնաբերումը – խմբ) առնչվում է առաջին ալիքի ժամանակ հիվանդացածներին։ Այո, կարող է պարզվել, որ նրանք ամբողջովին պաշտպանված չեն կրկնավարակից, ում բախտը բերեց՝ բերեց։ Դա կախված է նրանց արյան մեջ հակամարմինների տեսակից», - ասել է նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել։ Մեծ Բրիտանիայի նոր շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը արագ է տարածվում ու բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում։
Թեև նախնական գնահատականների համաձայն՝ վարակի նոր տեսակը սովորականից 70%-ով ավելի վարակիչ կարող է լինել, դեռ ոչինչ չի խոսվում դրա մահացության բարձր տոկոսի հավանականության մասին։
Ընդդեմ կորոնավիրուսի. բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել