Ինչի մասին են զրուցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Նախարար Այվազյանը շնորհավորել է վրացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվեց դարավոր բարեկամության և բարիդրացիականության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցեր։