Իմ առաջին քայլն Արցախում մարզադպրոցի բացումն է. նորանշանակ փոխնախարար

Գիլոյանը ցանկանում է Մարտունի քաղաքում մասնակցել վերակառուցված մարզադպրոցի բացման արարողությանը։ Սա նրա առաջին խնդիրն է նոր պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանի առաջին քայլը կլինի Արցախում վերանորոգված մարզադպրոցի բացմանը մասնակցելը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ինքը՝  Գիլոյանը։

Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան

Նշենք, որ երկարամյա մարզական մեկնաբանը նախարարությունում համակարգելու է սպորտի զարգացման հետ կապված հարցեր։

Նա ընդգծեց, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու որևէ կուսակցության անդամ չի եղել։

«Ամբողջ կյանքս սպորտում է եղել։ Ուժերիս ներածի չափ ամեն ինչ կանեմ, որ օգտակար լինեմ հայկական սպորտին»,-ասաց նա։

Ամանորը նա պատրաստվում է դիմավորել Արցախում, ու մեկնելու պատրաստություններ է տեսնում։ Մարտունիում նա մասնակցելու է վերակառուցված մարզադպրոցի բացմանը, որն ավիրվել էր պատերազմի ժամանակ։

Հիշեցնենք, որ մինչ այդ նախարարությունում սպորտի բնագավառը համակարգում էր Գրիշա Թամրազյանը։

Հավելենք, որ Գիլոյանը ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել դեկտեմբերի 29-ին։