Երկար ժամանակով կհոսանքազրկվեն Երևանի և մարզերից 2–ի որոշ հասցեների բաժանորդներ

Ընկերությունից տեղեկացնում են, որ հոսանքազրկումներն արվում են պլանային աշխատանքներ կատարելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

11։00-17:00 «Բագրատ Տուր», «Կամսարական», «Ինվեստ Գրուպ», «Աղաբաբյան» ՍՊԸ-ներ, Այգեստան 11 փողոցի բնակիչ-բաժանորդները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-16։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան, և Բագրևանդ թաղամասեր,

Տավուշի մարզում՝

11։00-17:00 Հովք, Խաչարձան, Աղավնավանք, Գոշ գյուղեր, Հաղարծին գյուղ մասնակի:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսաամարներով:

Արցախում կոմունալ բոլոր ծառայությունները բնակչության համար 1 տարի անվճար կլինեն