Ողբերգական ավտովթար Սյունիքում. 2 մարդ տեղում մահացել են

Տեղանքի դժվարանցանելիության պատճառով դեպքի վայր ժամանած փրկարարներին, բժիշկներին և ոստիկաններին դեռ չի հաջողվել մոտենալ ավտոմեքենային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից։

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց

«Ավտովթարը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 28-ին, ժամը 20։45-ի սահմաններում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 253 կմ հատվածում, Գորիս-Կապան ճանապարհին Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել անդունդը` հայտնվելով Վարարկն գետի մեջ»,–ասացին ոստիկանությունից։

Տեղանքի դժվարանցանելիության պատճառով դեպքի վայր ժամանած փրկարարներին, բժիշկներին և ոստիկաններին դեռ  չի հաջողվել մոտենալ ավտոմեքենային։

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հատվածներում

Shamshyan.com-ի տեղեկություններով`փաստի առթիվ հետաքննություն է անցկացնելու զինվորական ոստիկանությունը, որովհետև տվյալներ են ստացվել, որ մահացածների մեջ ՀՀ ՊՆ ծառայողներ են։ Նախնական տեղեկություններով՝ նրանք խաղաղապահ զորքերի ծառայողներ են։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Այսօր վաղ առավոտվանից որոնողական աշխատանքները շարունակվում են։