ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հակամրցակցային համաձայնություն կնքելու համար տուգանել է մի շարք ընկերությունների։
ՏՄՊՊՀ–ի` շուկայում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այս տարվա փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գնային տատանումները «Բեստ ֆրութս ԱՄ», «Արտ-ֆրուիտս», «Պրոմոութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հակամրցակցային համաձայնություն կնքելու արդյունքում է եղել։ Այդ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 39 մլն դրամի չափով:
Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման:
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ