Ռուսաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Միշուստինը համոզված է, որ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել 2021 թվականի ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել, որը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Մոսկվա է գործուղում

«Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում հայ-ռուսաստանյան հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա, դինամիկ զարգացում են ապրել: Առաջընթաց է գրանցվել համատեղ խոշոր ծրագրերում: Ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,– նշված է ուղերձում:

Միշուստինը համոզված է, որ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ համագործակցությունը 2021 թվականի ընթացքում կշարունակի ամրապնդվել:

«Կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում արդյունավետ համագործակցություն ապահովումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,– եզրափակել է ՌԴ վարչապետը:

Հիշեցնենք` այսօր Փաշինյանին շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։