Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղում կոնկրետ արդյունքներ տվեցին․ ԱԳՆ

Անհրաժեշտ հումանիտար օգնություն է ցուցաբերվել բնակչությանը, փախստականների ու տեղափոխվածների վերադարձի պայմաններ են ստեղծվել, խաղաղապահ գործողություն է իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik.  Ռուսաստանի միջնորդական ջանքերը 2020 թվականին թույլ են տվել վերականգնել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում։ Հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ամփոփելով անցնող տարին։

«Հստակ արդյունք են տվել Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորման գործում։ Մեր երկրի միջնորդությամբ դադարել են մարտերն ու վերականգնվել է խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում», - նշված է մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ անհրաժեշտ հումանիտար օգնություն է ցուցաբերվել բնակչությանը, փախստականների ու տեղափոխվածների վերադարձի պայմաններ են ստեղծվել, խաղաղապահ գործողություն է իրականացվում, մարտական գործողությունների դադարի ռեժիմին հետևելու համար համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման մասին համաձայնություն է ձեռք բերվել։

290 տոննա հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ, ևս 90 տոննա տեղ կհասնի առաջիկայում. Զինիչև

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են